25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ինչպե՞ս կարող ենք ողջունել կամ ծափահարել այդպիսի կառավարությանը

Henaran.am-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պարո՛ն Պետրոսյան, Հայաստանը համարվում է սոցիալական պետություն, բայց Կառավարությունը, կարծես թե, բիզնես զարգացման ուղղությամբ է գնում: Դուք դա նկատո՞ւմ եք:

-Հայաստանի Սահմանադրությունն աշխարհից հետ չմնալու համար սահմանել է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, բայց կարծես թե Կառավարությունը չի կարողանում ապահովել այս դրույթի իրացումը, և դա ասելով ես չեմ հասկանում թվաբանություն, նկարչություն, ես հասկանում եմ այն, որ ժողովուրդն ինքը պետք է զգա, որ ապրում է սոցիալական պետությունում, բայց ժողովուրդն այդ կարծիքին չէ: Ես այդ կարծիքին չեմ եղել, որ այս ինչի կամ այն ինչի կողմից Կառավարության ղեկը ստանձնելու դեպքում նա կունենա կախարդական փայտիկ ու կկարողանա մի քանի ամսում կյանքը բերել ներդանշակության, բայց որ պետական կամքի առկայության դեպքում հնարավոր է՝ կարճ ժամանակում շատ հիմնախնդիրների գոնե մասնակի լուծումներ տրվեն, ես վստահ եմ դրանում:

Այսօր Կառավարությունը չի անում դա, որպեսզի մարդն իրեն պաշտպանված զգա, մեր կյանքի վիճակը գնահատելու չափորոշիչներն են ժողովրդագրական վիճակ, առողջապահություն, սոցիալական ապահովում, իսկ ես ոչ մի ոլորտում առաջընթաց չեմ տեսնում, հակառակը հետընթաց եմ տեսնում, ինչի մասին չի կարելի չխոսել: 

Այսօր խոսում ենք պետական ապարատի օպտիմալացումից, դա արդյունավետ է արվո՞ւմ՝ ըստ Ձեզ:

-Դա արվում է, բայց  խելամիտ չի արվում, եթե դա արվում է մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների հաշվին, ես չեմ կարծում, որ դա նպատակահարմար է, այ այդքան կրճատումների դեպքում երբ մենք մարդկանց համարժեք բան չենք առաջարկում, երբ որ այդ օպտիմալացումն արվեր այն ժամանակ, երբ Կառավարությունը մինչ այդ հոգ տաներ ազատվող աշխատողների վերամասնագիտացման ուղղությամբ, դա չի արվում, ընդամենն ասում է՝ հարգելի ընկեր, դու այլևս անելիք չունես պետական համակարգում, նրան մենք սարքում ենք պոտենցիալ արտագաղթող, ինչն ավելի խայտառակ վիճակի է բերելու մեր ժողովդագրական վիճակը:

-Փոխում են նաև կառավարման ուղղվածությունը:

-Ես այն կարծիքին եմ, որ երկրի բյուջեն պիտի ուղղված լինի հասարակության սոցիալական խնդիրները լուծելուն, արդարության մթնոլորտի հաստատմանը, պետության անկախության ու ինքնիշխանության ապրապնդմանը, սրանք կարևոր են հավասարապես, որովհետև ապրել անկախ երկրում, բայց աղքատ, սա չի մտնում ոչ մի տրամաբանության մեջ, ապրել կախյալ երկրում, բայց հարուստ, սա էլ ընդունելի չէ, ասել, թե սոցիալական ոլորտը ռազմականի համեմատությամբ պետք է թերագնահատել, ես չեմ ընդունում, սովորական պայմաններում դրանք  հավասար նշանակության ոլորտներ են, չի կարելի մի ոլորտում գերակայություն ապահովել ի հաշիվ մյուսի:

-Բայց ասվում է, որ  գոտիները ձգել է պետք: Սա կարճ ժամանակ արդյունքի կարո՞ղ է հանգեցնել:

-Քաղաքացու գոտիները ձգելու փոխարեն թող Կառավարությունն այնպիսի միջոցառումներ իրագործի, որ կարողանա գոնե իր ծրագիրն իրականացնել: Մենք Կառավարությունից շատ բան չենք ուզում, մենք ասում ենք՝ հարգելի՛ կառավարություն, բարի եղի՛ր, գոնե քո սահմանած ծրագիրն իրագործի: Այսօր Կառավարության ծրագրում ասվում է, որ հիմքում մարդն է ընկած, բայց ես չեմ տեսնում դա, միաժամանակ չեմ ասում, որ ոչինչ չի արվում, չի կարելի նաև ծայրահեղ գնահատական հնչեցնել, բայց որ տեսանելի ոչինչ չի արվում, որ ազդի մարդկանց բարեկեցության վրա, սա վիճելի չէ, պետք է լինել իրատես, Կառավարությանը պահել զգոն վիճակում, քննադատություններն ամոթ չեն, դրանք ընդունված են ամբողջ աշխարհում, Ազգային ժողովը սիրահարների այգի չէ, մենք պիտի ներկայացնենք մեր տեսակետները:

Մենք ունենք 15 կետից բաղկացած ծրագիր, որը լուրջ մասնագիտական քննադատության չարժանացավ, այսօր ակնկալում ենք, որ կառավարությունը, նաև 2018-ինը պետք է իրականացնի մեր ծրագիրը, եթե մերը չի իրականացվում, մենք ինչպե՞ս կարող ենք ողջունել կամ ծափահարել այդպիսի կառավարությանը:

-Հաշվի առնելով վերոնշյալը՝  խմբակցությունը չի՞ դիտարկում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

-Խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու իրավունք չունի, որովհետև այնտեղ ձայների որոշակի քանակ կա, որը մենք չենք ապահովում, բայց ես կողմ չեմ տեսակետին, որ եթե կառավարությունը հրաժարական ներկայացրեց, եկավ նոր կառավարություն, եթե իշխող քաղաքական ուժը չի փոխվում, անձանց փոփոխություն է, այստեղ խնդիր չի կարող լուծվել: Եթե այդ կառավարությունը պատրաստ չէ ի կատար ածել մեր դաշինքի ներկայացրած ծրագիրն, ի՞նչ տարբերություն մեզ համար, թե ովքեր են այդ անունը կրողները. պետք է փոխվի մտածողությունը, պետք է փիլիսոփայությունը փոխվի, բարձրանա պետության և հասարակության խնդիրների նկատմամբ պաշտոնյայի մտահոգվածության աստիճանը:

Եթե մարդը գալիս է ԱԺ կամ գնում է Կառավարություն՝ ընդամենը վկայական ունենալու համար կամ աշխատանքյաին գրքույկը գեղեցիկ  տեղեկատվությամբ լրացնելու համար, ես դա չեմ ընդունում, ստացել ես իշխանություն, բարի եղի՛ր ճիշտ կառավարել: Մեր դաշինքը հետամուտ է լինելու, որ ժողովուրդը ճիշտ ղեկավարվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ