25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել տեղական արտադրության զենքեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել թուրքական արտադրության MPT-76 ինքնաձիգեր: Ըստ թուրքական  «Takvim.com.tr» լրատվամիջոցի՝  այդ մասին համապատասխան հրահանգ է տվել անձամբ Թուրքիայի նախագահը:

Ընդգծվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նշել է  ազգային արտադրության սպառազինության օգտագործման կարևության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք վաճառել:

Աղբյուրը նշում է, որ այդ ինքնաձիգերը կօգտագործեն ոչ միայն Էրդողանի թիկնապահները, այլև Էրդողանի ելույթների ժամանակ անվտանգությունն ապահովող ոստիկանները:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ