20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցիները մեզ օտար չեն․ Լուկաշենկոն կրկին «սեր է խոստովանում»

Բելառուսը եւ Ադրբեջանը համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն, երկու երկրներն ունեն ամենաջերմ ու ամենամոտ հարաբերությունները: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում է sputnik.az-ը։

«Մենք լիովին վստահում ենք միմյանց: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում եւ առեւտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մենք ձեզ հետ միասին գնում ենք դեպի հարավ, դեպի արեւելք: Մենք տնտեսության մեջ էլ հավատարիմ կմնանք այս քաղաքականությանը: Մեր առեւտուրը ավելանում է, ռազմատեխնիկական համագործակցությունը նույնպես: Մենք դա չենք թաքցնում որեւէ մեկից։ Մենք քրիստոնյա ենք, դուք՝ մահմեդական, եւ դա մեզ բացարձակ չի խանգարում։ Ադրբեջանցիները մեզ օտար չեն», – ասել է Լուկաշենկոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ