25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ուկրանիա և Սերբիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների մասին:

Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, թուրքական «Star» լրատվամիջոցի լրագրողը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել, թե  արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն կա այդ ՀՕՊ համակարգերը համատեղ արտադրելու պայմանավորվածություն: Ինչպես նաև  արդյոք պաշտոնական Անկարան դեռևս հետաքրքրություն է ցուցաբերում «Patriot»  ՀՕՊ համակարգերի նկատմամբ:

Ի պատասխան Էրդողանը  մասնավորապես ասել է.

«S-400-ի հարցում որևէ դժվարություն չունենք:  Առաջին փաթեթում համատեղ արտադրություն չի լինելու: Առաջին փաթեթում  նրանցից միայն գնելու ենք այդ համակարգերը: Սակայն երկրորդ փաթեթում  արդեն համատեղ արտադրությանն ուղղված քայլեր կիրականացվեն»:

Էրդողանի խոսքերով, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ոչ միայն S-400-ի, այլև S-500 նոր սերնդի ՀՕՊ համակարգերի մասին: Վերջիններս դեռևս փորձարկման փուլում են:

Նա նաև հավելել է, որ իրենք «Patriot» ՀՕՊ համակարգերի վերաբերյալ այժմ արդեն չեն մտածում, քանի որ Էրդողանի գնահատմամբ՝ աշխարհում դրանք այդքան էլ պահանջարկ չունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:  Սակայն ռուսական կողմը հրաժարվել է Թուրքիային տրամադրել այդ ՀՕՊ գաղտնաբառերը, որպեսզի թուրք մասնագետները չկարողանան տեսնել, թե ինչպիսի մեխանիզմ ունեն դրանք:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ