29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Կրասնոդարի քաղաքապետի տեղակալին

001

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Կրասնոդարի քաղաքապետի տեղակալ Անդրեյ Վասիլենկոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար ու համոզմունք է հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:

Կրասնոդարի քաղաքապետի տեղակալ Անդրեյ Վասիլենկոն իր հերթին նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նաև ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է մեծ շուքով նշել Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը և Կրասնոդար քաղաքի պատվիրակությանը սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ տոնական միջոցառումների մասնակիցը: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ