20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայրը կալանավայրում է, վարձով են ապրում․ մանրամասներ՝ 4-ամյա փոքրիկի կյանքը խլած Վանաձորի հրդեհից /տեսանյութ/

Հոկտեմբերի 12-ին 20:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Վանաձորի Աղայան փողոցի 25 առանձնատանը: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել 20:59-ին, մարել՝ 21:16-ին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով թաղամասն  ամբողջությամբ հոսանքազրկվել է:

Դեպքի պահին տանը եղել է միայն չորսամյա տղան, ում կյանքը փրկել չի հաջողվել: Նաիրա Խաչատրյանի ընտանիքը մշտապես հաշվառված է եղել Վանաձորի քաղաքապետարանում և ոստիկանության անչափահասների բաժանմունքում, ինչպես նաև Լոռու մարզպետարանի ընտնաիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում՝ որպես երեխաների խնամքի և դաստիարակության համար անբարենպաստ ընտանիք: Ընտանիքի հայրը պարբերաբար ազատազրկվում է, ներկայում էլ գտնվում է կալանավայրում: Նշված հասցեում ըստ նախնական տեղեկությունների Խաչատրյանները վարձակալությամբ էին բնակվում: Նկարահանման պահին մեզ մոտեցավ քաղաքացի՝ Սամվել անունով, ով պատմեց, որ ՌԴ-ում արդեն 8 տարի բնակվող հարազատները լրատվամիջոցներից են իմացել, որ իրենց տունը հրդեհվել է և որ մինչ այդ այնտեղ մեկ այլ ընտանիք է հաստատվել: Սամվելի փոխանցմամբ՝ տանտերերը բնակարանը վարձակալության չեն հանձնել, իսկ թե ինչպես են Խաչատրյանները հայտնվել այդտեղ, գաղափար չունեն:

Երեխաներին պահելու համար մայրը վաստակում է բեռնակրությամբ՝ աշխատելով Վանաձորի շուկայում: Բացի չորսամյա տղայից, Նաիրան այժմ խնամքի տակ ևս մեկ տղա ունի, մյուսը չափահաս է, բնակություն է հաստատել Երևանում: Զավակներից երկուսի խնամքով էլ սկեսուրն է զբաղվում: Ընտանիքում սա արդեն երեխայի մահվան երկրորդ դեպքն է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում դեպքի օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի խոսքով՝ Խաչատրյանների ընտանիքը զուրկ է կենցաղավարման և ծնողավարման տարրական հմտություններից, իսկ նման ընտանիքներից երեխաներին խնամքի հաստատություններ տեղափոխելու համար իրավական հիմքեր են անհրաժեշտ, որոնք դեռևս բացակայում են: Ծայրահեղ պայմաններում գտնվող երեք ընտանիքների երեխաների համար հանձնաժողովը դատարան է դիմել՝ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հայցով, երեք հայցից երկուսն արդեն մերժվել են, մյուսը դեռ ընթացքի մեջ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ