20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է ուզում հասկացնել իշխանությունը զարտուղի ճանապարհով գնացողներին

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը թեև վստահ չէ, որ եթե Պաշտպանության նախարարության առաջարկությունը, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարգրում սկսեն ընդոգրկել իրենց զինվորական ծառայության վերաբերյալ տվյալներ, արդյունավետ կլինի, սակայն ամեն դեպքում ողջունում է այդ նախաձեռնությունը: «Ակնհայտ է, որ Պաշտպանության նախարարությունը գիտակցում է այն խնդիրը, որի մասին մինչև հիմա խոսում է միայն հասարակությունը, այն, որ բարձրաստիճան  պաշտոնյաները  ծառայություն չեն անցել կամ որ նրանց զավակները ծառայության չեն անցնում առաջնագծերում:

Ժամանակ առ ժամանակ Պաշտպանության նախարարները ստիպված են լինում արդարացումներ գտնել, որոնք ոչ միշտ են համոզիչ լինում և առավել ևս բանականությանը մոտ, ինչպես օրինակ Սեյրան Օհանյանը նախկինում հայտարարեց, որ քանի որ նրանք ապահովված ընտանիքներից են, նրանք կարող են ուսումը շարունակել ու չգնալ ծառայելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սաֆարյանն ընդգծեց, որ նկատի ունենալով, որ Հայաստանը ժողովրդագրական խնդիրների պատճառով կանգնում է զորահավաքի մարտահրավերի առջև՝ նկատելի է, որ իշխանությունը մի կողմից ցանկություն ունի վերացնելու այս խնդիրը, մյուս կողմից էլ չունի բավարար համարձակություն կոպիտ ու կոշտ քայլերով, խոսքը չի վերաբերում անօրինական քայլերին, այլ հատուկ քայլերով ստեղծել հավասարություն բոլոր զորակոչիկների համար անկախ նրանց ընտանեկան դիրքից ու պաշտոնական հնարավորություններից:

«Կարծում եմ՝ այդ զգուշավոր քայլով, որ պարտադրեն եկամուտների հայտարարագրում ներառել այդ տեղեկությունները, իշխանության մի թևը ևս հույս ունի, որ հասարակական պարսավանքը, հասարակության իրազեկվածությունը կարող է օգնել՝ ստեղծելու հասարակական ճնշում և նեղացնելու այն մարդկանց դաշտը, ովքեր կարողանում են զարտուղի եղանակներով իրենց երեխաներին կա՛մ ազատել, կա՛մ կազմակերպել ծառայությունը հարմար վայրերում»,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ