25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որևէ մեկն իրավունք չունի Արցախի տարածքների մասին բանակցել»/տեսանյութ/

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին Ժնևում կկայանա Սարգսյան- Ալիև հանդիպումը:

Անդրադառնալով այս թեմային՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բոլորդ տեղյակ եք՝ ապրիլյան պատերազմից հետո հայտարարվեց՝ ՀՀ-ն պետք է   ԱՀ-ի հետ կնքի ռազմական փոխօգնության պայմանագիր: Մինչ օրս այդ հայտարարությունը կյանքի չի կոչվել. մնացել է միայն որպես հայտարարություն: Ես կարծում եմ՝ մենք անցել ենք այդ շրջանը: Արցախն ու Հայաստանը պիտի դառնան միասնական մեկ պետություն: Մենք այսօր «դե ֆակտո» հոդվածը  պետք է «դե յուրե»  հոդվածով փոխարինենք», – նշեց Փոստանջյանը՝  շեշտելով՝ որևէ մեկն իրավունք չունի Արցախի, հայապատկան տարածքների վերաբերյալ երևէ մեկի հետ բանակցություններ վարել:

«Հետևաբար, խոսել ինչ-որ բանակցությունների մասին, ուղղակի անհիմն կլինի», – նշեց Փոստանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ