24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոստանջյանը դատի կտա ՀՀԿ-ին

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  նշեց՝ ՀՀԿ ներկայացուցիչները պետք է ընդհանրապես իրավունք չունենան զբաղվել քաղաքականությամբ:

Լրագրողների հարցին՝  ինչպե՞ս պետք է արգելվի  ՀՀԿ-ին զբաղվել քաղաքականությամբ, Փոստանջյանը պատասխանեց. «Դատարանի որոշմամբ՝ արգելվելու է այդ կուսակցության գործունեությունը՝ հաշվի առնելով, թե այսքան տարիների ընթացքում ինչ մեծ չափերի վնաս են պատճառել իրենք մեր հանրությանը», – ասաց Փոստանջյանը:

ՀՀԿ-ին դատի տալու է   Փոստանջյանը եւ իր քաղաքական ուժը: «Եթե ժամանակին դատապարտեինք Կոմունիստական կուսակցությունը, բոլշեւիզմը, ապա  այսօր այս բոլշեւիզմի պատկերը չէր լինի: Դրա համար պետք է դատապարտել գործող ապօրինի ռեժիմը», – նշեց Փոստանջյանը:

 Լրագրողների հարցին՝ «Երկիր ծիրանի»-ն կհամագործակցի՞ մեկ այլ  քաղաքական ուժի հետ,  Փոստանջյանը   պատասխանեց. «Մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ