23 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայաստանի Փոքրիկ Երգիչները՝ Իսրայելում

????????????????????????????????????

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն այս օրերին գտնվում է Իսրայելում՝ ուր մասնակցություն պիտի ունենա խմբերգային արվեստի՝հայտնիԱբու-Գոշ փառատոնին։

Երգչախումբն արդեն իսկ համերգներով հանդես է եկել Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր։

Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնիև «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթի կողմից։

Տակավին 2․5 տարի առաջ, Եղեռնի 100-ամյակի օրերին, երբ Մայա Շավիթը Տիգրան Հեքեքյանի հրավերով գտնվում էր Հայաստանում, շփվել, աշխատել և մի շարք ելույթներ էր ունեցել «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ, նա հավետ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն։ Այդ օրվանից նա փոքրիկ երգիչներին անվանում էր «երգչախումբայլ մոլորակից» և սրտում փայփայում երազանք՝ հնարավորություն ստեղծել, որ Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առընչվել, իր խոսքերով, «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։

Եվ ահա այսօր այդ երազանքն իրականություն դարձավ։

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին մեկնարկած և առ այսօր ընթացքի մեջ գտնվող շրջագայության շրջանակներում «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչող դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, ոտընկայս ծափերով են դիմավորում իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։

Յուրաքանչյուր ելույթ եզրափակվում է Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին, որն այս ժողովուրդն անում է նաև ծաղիկների լեզվով, իսկ առավել արդյունավետ՝ այս բարձրակարգ երգչախմբի գործունեության միջոցով։ Հույս էր հայտնում, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը, ինչն ամենուր հանդիսատեսն ընդունում է ջերմ ծափերով։

Ունկնդրի արձագանքն ամեն ելույթից հետո հիացական է։

«Ձեր մոգական հնչյուններն անհնար է մոռանալ։ Ես նման բան երբեք չեմ լսել»։

«Կարմիել Նուֆար» երգչախմբի խմբավար։

 

«Նման որակի երգչախումբ չկա Իսրայելում։ Ոչ մի տեղ չկա։ Նման պրոֆեսիոնալիզմ, սեր՝ առ արվեստն ու երաժշտությունը, որը կատարողից փոխանցվում է հանդիսատեսին։ Համաշխարհային մակարդակի երաժիշտներ եք, և մեզ համար մեծ պատիվ էր ձեզ լսելու հնարավորությունն ունենալը։ Շնորհակալ ենք»։

Ռիտա Վինոկուր

Ռեհովոտ քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն, քաղաքի մշ․ բաժնի ղեկավար։

Ինչպես միշտ, հայ երգող մանուկների առօրյան չի սահմանափակվում միայն համերգներով։ Երեխաները հասցրել են այցելել Սուրբ երկրի խորհրդանշական ու նվիրական վայրերն, ինչպես Բեթղեհեմի Ծննդյան տաճարի՝ սրբատեղի դարձած մսուրը, որտեղ մասնակցել են Հայ եկեղեցու կողմից մատուցվող ս․ Պատարագին։ Ելույթ ունեցան Նազարեթի Սելեզյան տաճարում, եղան Ակկոյի հին քաղաքում, որտեղ այս օրերին մեծ թատերական փառատոն է ընթանում, Երուսաղեմի՝ հայկական ճեմարանի տարածքում, նաև՝ Սուրբ Հակոբյանց տաճարում, որտեղ ևս ծրագրվում է մասնակցություն ունենալ հոկտեմբերի 14-ի, լույս 15-ի գիշերվա Պատարագի արարողությանը։

Առջևում Աբու-Գոշ փառատոնն է, որին մասնակցում են աշխարհի լավագույն երգչախմբերն ու մենակատարները։ Այնուհետև՝ ևս երկու ազատ օր Սուրբ քաղաքում՝ Երուսաղեմում, որտեղի հայկական եկեղեցում նպատակ ունեն սուրբ Մկրտություն ստանալ երգչախմբի այն երեխաները, ովքեր մինչ այս մկրտված չեն եղել։ Թերևս՝ լավագույն եզրափակումն Ավետյաց երկիր կատարած երաժշտական ուխտագնացության համար։

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ