24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում»

Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ  Հովհաննես Իգիթյանն ու քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանն առանձնապես ակնկալիքներ չունեն  ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք հանդիպումից:

«Եթե հետևենք հայտարարություններին, ապա թվում է, որ ամեն ինչ պարզ է, որովհետև դրանց շրջանակներում պետք է  լինի այդ հանդիպումը: Հայաստանն իր կողմից պիտի շարունակի առաջ տանել այն ռազմավարությունը, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չի խոսել կոնֆլիկտի լուծման կետերի մասին, լինեն դրանք մադրիդյան, թե այլ սկզբունքներ, այսօր պիտի կոնֆլիկտը խաղաղ լուծվի, Հայաստանը սկզբունքային ձևով պետք է շարունակի այդ հարցը, նաև օգտագործի այլ խաղացողներին , որպեսզի առաջ տանի դիրքորոշումը, որ հարցը խաղաղ ձևով լուծվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Թևան Պողոսյանն էլ գտնում է, որ երկու երկրներն էլ գիտակցում են, որ սա միակ բանակցային կետն է և հանդիպում են: «Հանդիպման ժամանակ որ կողմն ինչ հարց է բարձրացնելու, կարծես թե պարզ է, հայկական կողմը ճնշելու է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, բայց ես կառաջարկեի «նոր» հին փաթեթ առաջարկել՝ օրինակ՝ դիկուկահարների հետ քաշումը, Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումը իբրև ժեստ, որ կողմնակից ենք մնում խաղաղ ճանապրհով կոնֆլիկտի»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ