20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տեխնոլոգիական համալսարան կստեղծվի

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  կառավարության նոր ծրագրում առկա տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը շատ կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար։

Բանախոսը նշեց, որ սովորաբար փոքր երկրները, ունենալով մարդկային ռեսուրս, զարգանում եմ կրթական նոր ծրագրերի շնորհիվ։

Նա նշեց նաեւ, որ համալսարանի ստեղծման սկիզբը 2019-20թթ. կլինի:

«Ստեղծման ծրագիրը մեզ է հանձնարարված: Առաջին անգամ մենք համալսարանի ստեղծման ծրագիրը դեռ 2010-ին ենք ներկայացրել, սակայն, ցավոք, այն ժամանակ թյուր ընկալումներ եղան ակադեմիայի և այլ բուհերի կողմից, մտավախություններ կային, թե այն կարող է էլիտար բուհ դառնալ եւ այլն։ Սա նշանակում էր, որ հասարակությունը դեռ պատրաստ չէր դրան»,- ասաց նա։

Սամվել Հարությունյանը նշեց, որ մտադրություն կա, օգտագործելով Հայաստանի տեխնոլոգիական լուրջ պոտենցիալը, գոնե մեկ հետազոտական-տեխնոլոգիական ոճի համալսարան ստեղծել։

«Դա հնարավոր կլինի իրագործել ակադեմիա-բուհ համագործակցության հիման վրա: Ես անգամ դրա մոտավոր տեղն եմ պատկերացնում, այն կարող է լինել Աշտարակում կամ ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,- նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ