25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շիրխանյանը ծանր վիճակում է. դատը հետաձգվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող «Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը վատ առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:

Արդեն հայտնել ենք, որ Շիրխանյանը դատի սկզբում հայտարարել է, որ դատարան բերելիս իրեն երկու անգամ սայլակից ցած են գցել և մեջքը ցավում է:

Դատավոր Բեկթաշյանը հայտարարեց, որ դատարան եկած շտապօգնության բժիշկները նշել են, որ Վահան Շիրխանյանը տառապում է ցավերից, որոնք առաջացել են նրա ընկնելուց: Որոշում է կայացվել Վահան Շիրխանյանին ուղարկել հետազոտության:

Հոկտեմբերի 5-ից հացադուլ հայտարարած ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանն էլ հայտարարեց,որ պահանջում է փոխել իր խափանման միջոցը եւ արդար դատաքննություն. «Ես խոստանում եմ, որ ոչ մի բանի չեմ խոչընդոտի, վատ առողջական վիճակում եմ, վճռական եմ տրամադրված եւ իմ առողջական վիճակը վատացել է քրեակատարողական հիմնարկում»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ