29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի կանչեք դատարան.Գևորգ Սաֆարյանը` դատավորին

скачанные файлы

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը:

Դատարան բերվեց նաև մի քանի ժամով դատական նիստից հեռացված Գևորգ Սաֆարյանը:

Դատավորի մուտքը ամբաստանյալները` Հովհաննես Պետրոսյանից  բացի, ընդունեցին նստած, ինչի համար դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:

Դատարանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ բացակայում է ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Ամբաստանյալն ասաց, որ չի առարկում որպեսզի նիստը շարունակվի առանց իր պաշտպանյալի ներկայության: Գեւորգ Սաֆարյանը նկատեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը նիստերի դալիճում չի գտնվում:

Գևորգ Սաֆարյանը խոսում էր նստած: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ասաց, որ չի թույլատրում նրան նիստած վիճակում հայտարարություն անել:

«Դուք եք պարտավոր ենթարկվել օրենքին եւ Սահմանադրությանը: Դատարանում պետք է լինի իմ պաշտպան Տիգրան Եգորյանը եւ վերջ, եթե իրեն չեք կանչելու ինձ էլ մի կանչեք: Եթե ձեզ Բաղրամյան 26-ից ասել են, որ անցնի առանց Սաֆարյանի ու Սեֆիլյանի ուրեմն մի կանչեք դատարան»,- հայտարարեց Գևորգ Սաֆարյանը:

Դատարանը մի քանի նախազգուշացումներից հետո Սաֆարյանի նկատմամբ կիրառեց  սանկցիա: Գևորգ Սաֆարյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից:

Դատարան բերվեց նաև  Ժիրայր Սեֆիլյանը, ով նույնպես  հեռացված էր նիստերի դահլիճից:

Նրան դահլիճում ներկա գտնվողները դիմավորեցին ծափահարություններով և բացականչություններով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ