24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուսաննան երգում է զինվորի համար /տեսանյութ/

«Երգել սկսել եմ 7 տարեկանից ու հենց այդ տարիքից հաճախել եմ «Ջիվանու» անվան աշուղական դպրոց: Հենց սկզբից ազգագրական երգն է դիպել սրտիս: 17 տարեկանից եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում: Ես միշտ երազել եմ երգել զինվորների համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Սուսաննա Վարդանյանը:

20 ամյա Սուսաննան շատ կարևոր է համարում իր զորամասային համերգները:

«Հայկազունք»,«Մարաթուք» համույթների նախկին երգչուհին այժմ աշխատում է Պաշտպանության նախարարությունում: 
Հատուկ Սուսաննայի համար նրա երգի ուսուցիչը՝ Մուրադ Մշեցին երգ է գրել: Սուսաննան երազում է այդ երգի տեսահոլովակի ստեղծման մասին:

«Երգը պատրաստ է, սակայն ֆինանսական միջոցներ չունեմ, որ տեսահոլովակ նկարեմ: Հուսամ երազանքս մի օր իրականություն կդառնա»,-նշեց Սուսաննա Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ