20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատախազը` Շիրակի պետական համալսարանի թոհուբոհի մասին

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է Շիրակի պետական համալսարանի  դասախոսներ` Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի՝ ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակում մեջբերված փաստերի ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ դասախոսները համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին համալսարանի խնայած միջոցները անհիմն վատնելու մեջ: «Մեր կողմից ուսումնասիրվելով լրատվամիջոցում եղած հաղորդումը, անձամբ իմ կողմից հանձնարարվել է կատարել  ուսումնասիրություններ։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ և այդ հարցումներից ելնելով՝ մեր կողմից ուսումնասիրության արդյունքների շրջանակը պարզելուց հետո, մենք անհրաժեշտ իրավական եզրահանգման կգանք։ Այնպես որ, նշվածը նույնպես գտնվում է դատախազական հսկողության տիրույթում»,- նշեց Կարեն Գաբրիելյանը, ապա հավելեց, «Հարցումներ ենք կատարել և՛ նշված բուհին, և՛գերատեսչություններին, գերատեսչություններին ուղղված հարցումների պատասխանները դեռևս չենք ստացել, բուհին ուղղված հարցումների պատասխանները ստացել ենք։ Ստացել ենք, մեզ հետաքրքրող անհրաժեշտ փաստաթղթեր։ Մենք հրավիրել ենք կոնկրետ այն երկու անձանց, որոնք բաց նամակի համահեղինակներն են, մեկ անձը ներկայացել է, հրաժարվել է դիմում ներկայացնելուց, որևէ գրավոր տեղեկատվություն ներկայացնելուց, սակայն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, երկրորդ անձն ընդհանրապես հրաժարվել է ներկայանալ»։

Իսկ քրեական գործ կհարուցվի, երբ լինեն հիմքերը ներկայացված փաստաթղթերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ