25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարադոքս է, բայց փաստ

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հոկտեմբերին մի փոքր բարձրացավ՝ 3,4% սեպտեմբերի 3.2%-ի համեմատ, բայց շարունակում է մնալ ցածր նույնիսկ ամենավատագույն սցենարների համեմատ: Տարվա սկզբում ամենահոռետեսներն ու ամենաթունդ ընդդիմադիրները չէին էլ ենթադրում, որ տնտեսական ակտիվությունը մեր երկրում այսչափ կնվազի: 

Իհարկե՝ մենք կարող ենք հուսադրվել նրանով, որ տնտեսական աճը հարևան Վրաստանում 1,7% է, ու այնտեղ երազում են գոնե 2%-ին հասնելու մասին: Մոտավորապես նույն վիճակն է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մոտ, սակայն այնտեղ 2%-ի մասին արդեն չէն էլ երազում: Բայց մեզ պետք է անհանգստացնի ուրիշ բան՝ հարևան Ադրբեջանում տնտեսական աճը հոկտեմբերի դրությամբ 5,7% է, ու նույնիսկ միջազգային կառույցները վստահ են, որ տարին կփակեն 5%-ով:

Պետք է որ Ադրբեջանի հետ տնտեսական մրցավազքում պահպանենք հաղթական հաշիվը, որ գրանցվել էր 2012 թ.՝ մեր տնտեսական աճը (7,2%) զգալի գերազանցում էր Ադրբեջանին (2,2%): Դա մեր ապագա ռազմաքաղաքական հաղթանակների հիմքն է: Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղել է բացառապես շինարարության պատճառով:

Սա համեմատաբար հեշտ հաղթահարվող արգելք է՝ պարզապես հարկավոր է, որ բյուջեն շինարարության վրա չխնայի, ինչպես արվում է ներկայում: Պետական ծրագրերի դանդաղման պատճառով բյուջեում տարվա ընթացքում կուտակվում են ազատ միջոցներ, որոնք ոչ մի տեղ չեն օգտագործվում:

Պարադոքս է, բայց դա փաստ է: Սա այն դեպքերից է, երբ ինչպես ասում են՝ ամեն ինչ մեր ձեռքերում է, ընդամենը հարկավոր է խելամիտ օգտագործել առկա ռեսուրսները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ