19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչեւ 30 տարեկան երիտասարդ մայրերին վերապատրաստման կուրսեր կառաջարկեն

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով: Արդյունքում ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը:

Մեկ այլ որոշմամբ էլ  զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար  լրացվել է նաև «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» միջոցառումը: Արդյունքում ակնկալվում է գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ