23 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հանգիստ՝ փոթորկից առաջ, կամ իրականում ի՞նչ էր փորձում հասկացնել Սարգսյանը Սոչիում

400799D9-EA36-4FA6-B56D-90D95680F7EF_cx0_cy7_cw0_w1023_r1_s

Երեկվա ԱՊՀ ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին երկիմաստ էր։ Արդեն խոսվել է այն մասին, որ իրականում Սարգսյանի ելույթը, համեմատած այլ ելույթների հետ, բավականին կտրուկ էր ու ոչ միատարր։ Ամենայն հավանականությամբ, որոշակի թեմաների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի ընդգրկման, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցի վերաբերյալ հետևյալն էր. Հայաստանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ԵԱՏՄ ներգրավել Ադրբեջանին։ Փոխարենը նոյեմբեր ամսին, ենթադրվում է, որ Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ ԱՊՀ-ում կտրուկ տոնով խոսելը կարող է նշանակել շատ բան, մասնավորապես՝ այն, որ միգուցե Սարգսյանը զգում էր, որ ԵՄ հետ պայմանագիրը գուցե և չկնքվի, և դրանով փորձում է հավելյալ բոնուսներ քաղել Ռուսաստանից։ Սա, իմիջիայլոց, նոր գործելաոճ չէ, սակայն, ի տարբերություն, օրինակ, 2013 թվականի, այս անգամ Հայաստանն իրեն ապահովագրում է։

Հասարակության կողմից լայն քննարկման թեմա դարձավ ընտանեկան բռնության կանխարգելման հարցը, որը քննարկվեց հանրային ձևաչափում ու, ըստ էության, ձախողվեց։ Ասել է, թե՝ հասարակությունը պատրաստ չէ դրան, մինչդեռ հսկայական միջոցներ են ներդրվել դրա համար (12 միլիոն եվրո): Եվ այս պարագայում ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը չստորագրելու պարագայում Հայաստանը դրա դիմաց պետք է ինչ-որ բան ստանա (դա կլինի գազի նմազման տեսքով, Իրանից այլընտրանքային գազ ստանալու տեսքով, զենքի՝ ավելի մատչելի գներով ձեռք բերելու հնարավորության տեսքով և այլն): Այնպես որ, կարող ենք փաստել, որ նոյեմբերին սպասվող իրադարձությունների ֆոնին դեռևս շատ լուրջ հակադրություններ կան Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է հնարավորը Հայաստանին ԵՄ-ից հետ պահելու համար, սակայն, ի տարբերություն 2013 թվականի, այս անգամ հստակ ինչ-որ գին պետք է վճարի դրա դիմաց։

Լիլիթ Վանեցյանի ֆեյսբուքյան էջից

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ