19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքում նոր աղբամաններ են տեղադրվում

Նախորդ շաբաթվա ընթացքում «Սանիթեք» ընկերությունն ավելացրել է Երևանի մի շարք հասցեներում տեղադրված աղբամանների թիվը։ Ավելացված աղբամանները բոլորովին նոր են և տեղադրվել են այն հասցեներում, որտեղ ամռան ամիսների ընթացքում աղբամանները վնասվել կամ անհետացել էին՝ առաջացնելով աղբահանության հետ կապված լրացուցիչ խնդիրներ։ Թվով 225 աղբամաններն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն, Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։

Նշենք, որ դիտարկվել են նաև «Սանիթեք» ընկերությանն ուղղված նամակներում բնակիչների կողմից նշված հասցեները, և նպատակահարմարության դեպքում այդ հասցեներում ևս տեղադրվել են լրացուցիչ աղբամաններ։ Առաջիկայում կմեկնարկի նաև մյուս վարչական շրջաններում աղբամանների տեղադրման գործընթացը։

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին խնամքով վերաբերվել աղբամաններին և աղբը նետել միայն աղբամանների մեջ։ Հիշեցնենք նաև, որ աղբամանները նախատեսված չեն շինարարական աղբի համար, իսկ կենցաղային աղբն ավելի նպատակահարմար է նետել առանձին տոպրակներով՝ կապված վիճակում։ Այս մոտեցումը մեծ ջանքեր չի պահանջի բնակիչներից, սակայն դրական ազդեցություն կունենա «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ամենօրյա աշխատանքի որակի վրա։ Համագործակցելով, լավ սովորություններ ձևավորելով և փոխադարձ հարգանքի միջոցով միայն հնարավոր է քաղաքն ավելի մաքուր պահելու մշակույթ ձևավորել։

Տեղեկացնենք, որ «Սանիթեք» ընկերության մեկ աղբամանն արժե 360 եվրո։ Ընկերությունն այս պահին պատվիրել է 700 նոր աղբաման, որոնցից 425-ն արդեն տեղադրվում են քաղաքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ