28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ը պատասխանում է ՄԻՊ-ին

image_5

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում պատասխանում է ՄԻՊ-ի քննադատություններին:

՛՛Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի` նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ և ՛՛Ավելացված արժեքի հարկի մասին՛՛ ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ: Այսպես, այն հանգամանքը, որ ՛՛Ավելացված արժեքի հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու հայտարարության և ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշ­մամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության տարբերություններն էական են, Պետական եկամուտների կոմիտեն բոլոր իրավական հիմնավորումները ներկայացրել է իր պարզաբանումներով: Հարցը վերաբերում է ոչ թե փաստաթղթի ոչ ճիշտ տարբերակի ներկայացմանը, ինչպես նշում է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը, այլ նրան, որ հարկային մարմին չի ներկայացվել ՛՛Ավելացված արժեքի հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձևը` ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ձևով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության ներկայացմանը, այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն:

՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է ՛՛անձինք՛՛ հասկացությունը, որը ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտ համարվող առևտ­րա­յին կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին: Միանշանակ է, որ նշված հասկացությունը չի ներառում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի` ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ՛՛անձ՛՛ հասկացության յուրովի մեկնաբանման վերաբերյալ պարզաբանում ենք.

 ա.Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել Հաստատագրված վճարների մասին և (կամ) Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով: Տվյալ դեպքում օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ իրավական ակտի դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձանց, քանի որ կիրառվում է ոչ թե անձինք, այլ հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք հասկացությունը:

 բ.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի բերած երկրորդփաստարկի մասին. օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է ոչ թե անձանցից, այլ երրորդ անձանցից հասկացությունը և առավել, քան հստակ է, որ իրավական ակտի դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ երրորդանձանց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հարկերի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով հստակ սահմանված է ՛՛երրորդանձ՛՛ հասկացությունը. երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Ավելորդ չենք համարում նշել, որ, ի տարբերություն նախորդ հրապարակման, այս անգամ խոսք է գնում ՊԵԿ-ի կողմից ոչ թե օրենքի   ՛՛սխալ՛՛ մեկնաբանության, այլ արդեն ՛՛տառացի՛՛ մեկնաբանության մասին, ուստի հիշեցնում ենք ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ իրա­վա­կան ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները և իրա­վական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: ՊԵԿ-ը, հանդիսանալով հար­կա­յին օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բացա­ռա­պես օրենքի տառին համապատասխան:

Ինչ վերաբերում էխոշոր բիզնեսի արհեստական մասնատմանը, հայտնում ենք, որ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված է երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով, համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչելու դրույթը՛՛:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ