20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայ մարդիկ չեն սիրում բունտ վիճակ»

«Սոցիալական նման ծանր վիճակներն, ի վերջո, բերում են բունտային զարգացումների, սոցիալական բունտ է լինում, բայց իրականության մեջ հայի  պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դա տեղի չի ունենում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ոչ պայքարող տեսակի լինելու պատճառները պատգամավորը համարում է այն, որ եթե հանկարծակի հայ մարդու դժգոհության բաժակը լցվում է, նա մտածում է՝ թողի իր տուն ու տեղը և արտագաղթի:

«Հետևաբար, այն վիճակը, որը կկոչենք սոցիալական բունտ, դադարում է իրական լինել»,-նկատեց նա: Բացի այդ Վարդան Բոստանջյանն ասաց, որ հայ մարդիկ չեն սիրում բունտ վիճակ:

Նա միաժամանակ նկատեց, որ թանկացումների համար կան և սուբյեկտիվ, և օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես դրանցից են մենաշնորհը, որքան էլ որ դրա դեմ պայքար տարվի, սակայն այն տարիներ շարունակ եղել է և մնում է, իսկ օբյեկտիվ պատճառն էլ համաշխարհային շուկայի զարգացումներն են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ