18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բակո Սահակյանն ինձ հանձնարարեց այլևս չխոսել ազատագրված տարածքներից» (տեսանյութ)

«Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո ակտիվացել են խոսակցությունները՝ որքանով է արցախյան հակամարտությունը առնչվում այս հանրաքվեների հետ, կամ` ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճանաչեն անկախություն հռչակած տարածքները, և ինչ կլինի Արցախի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ վերջինիս՝ շրջանառության մեջ դրված տարածքների հարցը կապ չունի Արցախի Հանրապետության սահմանադրորեն ճանաչված տարածքի հետ:

«Վերջերս՝ ընդամենը մի քանի օր առաջ, Արցախի Հանրապետությանը գրավոր զեկույց էի ներկայացնում, երբ Բակո Սահակյանն ընթերցում էր զեկույցը, ես ներկա եմ եղել, և հանկարծ ինձ հարց տվեց՝ որ գրված է «ազատագրված տարածքներ», ի՞նչ նկատի ունես: Արցախի նախագահն ասաց՝ սրանք կարող էին ազատագրված տարածքներ համարվել 1992-1994 թ.: Նա ինձ հանձնարարեց այլևս երբևէ չխոսել ազատագրված տարածքների մասին»,-պատմեց Գառնիկ Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ