24 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել». Հրապարակ

arm148782720889

Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:

Պարոն Մովսիսյան ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:

-Էդ ի՞նչ օրենք ա, տեղյակ չեմ:

Դե, որ ամուսինը կնոջը, երեխային չծեծի, ծեծը կանխարգելվի, նման խորհուրդ ստեղծվի եւ այլն:

Էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

Դեմ եք, այսինքն, ծեծին:

-Ես տենց բան չասեցի, ես ասում եմ՝ էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

Իսկ կնո՞ջը:

Կնոջը, իհարկե, Աստված չանի, մի դեպքում՝ եթե դավաճանել ա:  Կարելի ա գնդակահարել, թե չէ՝ ծեծել չի կարելի»:

-Մեր մտավորականների մի մասը դեմ է, ասում են՝ մտնում եք եկեղեցի, քանդում եք սրբության սրբոցը, մեր խորան, ընդվզման կոչեր են անում։ Ի դեպ, Սեդրակ Մամուլյանն էլ ասել էր, որ հոր ապտակը դաստիարակիչ նշանակություն ունի։

 -Հա, ճիշտ ա ասում, բա որ էրեխեն հորից չվախենա, էլ ինչ հեր։ Մինչեւ 18 տարեկանը էրեխուն հերը պտի դաստիարակի, դրանից հետո բանակում՝ կամանդիրները։ Բա, իհարկե, պտի դաս­տիարակես, թեկուզ հայացքով, խոսքով, բայց պտի դաստիարակես, որ ուղարկես բանակ, արդեն կամանդիրները դաստի­արակեն։ Դե, ծեծն էլ… բա ոնց, պտի վախենա, որ չծեծես։ էդ էլ ա պետք։ Մեր ազգն առանց ծեծելու չի դիմանա։

Ինչի մենք մազոխի՞ստ ենք։

 Մազոխիստ չենք, բայց չարություն անողը, այո, պետք է իմանա՝ ինչ է նշա­նակում հայրական ապտակ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ