19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարա տղեդ 5 հազար դրամ ուզի, գնա մարիխուանա առնի, փողը չտաս, գնա բողոքի, էրեխուդ տանեն, ասենք՝ Սաքունցի մանկատուն … ». Հրապարակ

Պարզվում է՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքն իշխանությունների գզրոցում է վաղուց։ ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է փորձել այն «բերել» խորհրդարան՝ հաստատման, բայց քանի որ իշխանությունները գիտեին, որ չեն ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չեն ցանկացել հանրության մեջ ավելորդ կրքեր բորբոքել, մյուս կողմից էլ՝ «Ռուսիա-մայրն» Է զայրացել։

Այս անգամ իշխանությունները «հաստա­տակամ» են եւ կարծում էին, որ Դավիթ Հարությունյանը կկարողանա գործն անաղմուկ գլուխ բերել։ «Չի ստացվի, օրենքի մեջ լիքը ռումբեր կան, բացի ամուսնուն 100 մետր շառավղով երեխային մոտ չթողնելուց, կա նաեւ «տն­տեսական բռնություն» հասկացողություն, այսինքն՝ կարա տղեդ քեզնից 5 հազար դրամ փող ուզի, հետն էլ գնա մարիխուանա առնի, փողը չտաս, գնա քո դեմ բողոքի, էրեխուդ առնեն տանեն, ասենք՝ Սաքունցի ստեղծած մանկատուն»,– բորբոքված բողոքում էր Ռուսաստանը «հարգող» ՀՀԿ-ականը։ Ի դեպ, սույն օրենքը 10 մի­լիոն եվրո «արժե», ինչը հայաստանյան «տնտեսության համար» փոքր գումար չէ, նաեւ սրա համար են իշխանությունները շահագրգիռ օրենքի ընդունմամբ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ