19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանկը միլիոններ է «քցել». Ժամանակ

«Արդշինբանկի» 200-300 նախկին աշխատակիցներ դատի են տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործած արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում եւ թերեւս օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ
ստանալ իրենց գումարները։ Բանն այն է, որ 2005–2010թթ., երբ բանկն իր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից ելնելով, արձակուրդից հետ է կանչել աշխատակիցներին, սակայն չի վճարել չօգտագործած արձակուրդի օրերի համար, ինչը Աշխատանքային օրենսգրքի հստակ պահանջ է։
Ընդ որում՝ խոսքը բավական մեծ գումարների մասին է՝ մեկ աշխատակցի կտրվածքով մինչեւ 15–
20-25 միլիոն դրամ։ Ներկայումս աշխատակիցները խումբ-խումբ հայցեր են ներկայացրել դատարան։ «Արդշինբանկը» խուսափում է նախկին աշխատակիցների գումարները վճարելուց՝ պատճառաբանելով, որ չմարված արձակուրդի օրերի վճարը աշխատավարձ չէ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ