23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոտոյի նման մի բան են դարձել

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր կենտրոնի Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ Հայաստանի Մաքսային միության ճանապարհն ընտրելու հարցում պետք է մեղավորներին ներսում գտնենք: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան՛՛ թեմայով քննարկման ժամանակ:  

 Ըստ նրա՝ եվրոպական կառույցներն են նաև սխալ թույլ տվել, նրանք օրինակ՝ աչք են փակել Հայաստանում անցկացվող ընտրությունների որակի ու արդյունքների վրա: Նա հռետորական հարց ուղղեց, թե ինչու ընտրությունների միջոցով հնարավոր չեղավ իշխանափոխություն անել: ՛՛Միգուցե խնդիրն այն է, որ իշխանության ձևավորումը անձնական հարստության համար է արվում, երբ խնդիր է դրվում, այս մոտեցման դեպքում ինչքանով է ադեկվատ ընտրությունների ինստիտուտը: Այս խնդիրը պետք է դրվի, մնացածը ածանցյալ են սրան՛՛:

Ժուռնալիստների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հավելեց, որ Եվրոպայի համար Հայաստանը դարձել է անվստահելի գործընկեր: ՛՛Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը լոտո ջնջելու նման մի բան է, կարող է՝  գցեն, կարող է՝ չգցեն, կարող է շահեն, կարող է՝ ոչ՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ