25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռեկորդային․ կինը լույս աշխարհ է բերել 20-րդ երեխային /ֆոտո/

Բրիտանուհի Սյու Ռեֆորդը երեխաներ շատ է սիրում, դրա համար էլ 20 երեխա է լույս աշխարհ բերել։ 20-րդը ծնվել է այս տարվա սեպտեմբերին, տղային անվանել են Արչի։

42-ամյա կինը վստահ է, որ դեռ էլի է երեխա ունենալու։ Մորկամբ փոքրիկ քաղաքից երջանիկ այս ընտանիքում 9 աղջիկ ու 11 տղա է ծնվել։  Ամուսինները երկուսն էլ մանկատանն են մեծացել, որտեղ էլ ծանոթացել են դեռ պատանի տարիքում։ Սյուի եւ Նոելի առաջին երեխան՝ Քրիսը, ծնվեց, երբ Սյուն ընդամենը 14 տարեկան էր։ 

Սյուն ասում է, որ սիրում է մայրիկ լինել, այդ պատճառով էլ այդքան երեխաներ ունի։ Ընտանիքը պետությունից առանձնապես օգնություն չի ստանում, նրանք սեփական խմորեղենի արտադրամասն ունեն, ինչով էլ ապրում են։

Ընտանիքը շատ ամուր է, նրանք պարբերաբար հավաքվում են, հանգստի մեկնում, պիկնիկներ անում։ 

89e274876fb1f0f44a9cbdba755f618f

e8b9b2ab017ea2ef5cad8217b8a608ac_783x0 8c63f2c44b9ecfd7ddb2946d8292894e_783x0 5a6a74dda4971b82f686cf306b014971_783x0 9de7a2c7c7edab310b1cf56a0a234c07_783x0 7e2836ece112b6c173a931d3cdacd16d_783x0 db5043a3b0c32cc029dbdf875d2267b9_783x0

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ