20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սարգսյան- Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվի՞ հողերի վերադարձի հարցը

Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի են ունենալու ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովները. սա նշանակում է՝ միաժամանակ Սոչիում են գտնվելու  Հայաստանի  և Ադրբեջանի նախագահները:  Իսկ վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը:

Հիշեցնենք՝ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված՝  երկու նախագահների պատրաստակամության մասին օրերս՝  տարածաշրջանային այցից հետո, հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները: 

Ընդամենը չորս   օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին   «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույ­ցում կարծիք էր հայտնել որ Հայաս­տանի եւ Ադրբեջանի նախագահ­ների առաջիկա հանդիպման ըն­թացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերա­դարձի հարցը:

Անդրադառնալով  վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ապրիլյան պատերազմից հետո պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում:  Ադրբեջանը ջանում է չեղարկել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Սարգսյանի ու Ալիևի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ մինչ այս՝ ՀՀ նախագահը հայտարարում էր ՝ չի հանդիպի Ալիևւի հետ, քանի դեռ կյանքի  չեն կոչվել   Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանը, սակայն, համառորեն չի ուզում հետաքննության մեխանիզմներ  ներդնել, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ պարզել՝   որ կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը»:

Քաղաքագետը շեշտեց՝ հիմա Ադրբեջանը «ողջունում է» Սարգսյան-Ալիև հանդիպման  գաղափարը,  և միևնույն ժամանակ, շարունակում վայրագությունները:

«Այսօր էլ ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինվոր մահացավ: Այնպես որ, այդպիսի հանդիպումները հայկական կողմին բացի վնասից՝ ուրիշ ոչինչ չեն տա: Ես դեմ եմ այդ հանդիպմանը», –   նշեց քաղաքագետը՝ շեշտելով՝   եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն հետ քայլ կլինի հայկական կողմի համար:
Անդրադառնալով հողերի վերադարձի հետ կապված հարցին՝ քաղաքագետը շեշտեց՝  Սերժ Սարգսյանը նման քայլի չի գնա, նման հարց պարզապես չի էլ քննարկի:

«Ինչ վերաբերում է 5 շրջանների վերադարձին, ապա կարող եմ ասել՝ այդ գաղափարը ռուսաստանյան մամուլում տարածում է Կրեմլին մոտ կանգնած Դուգինը:  Բայց ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է նման քննարկումներ վարել:

Նա, ի վերջո, այդ մանդատը չունի:  Ես կարծում եմ՝ ՀՀ-ում ոչ մի իշխանավոր իրավունք չունի ժողովրդի թիկունքում  նման հարց քննարկել: Արցախի հետ կապված՝ կարևորագույն  որոշումները պիտի կայացնի մեր ամբողջ հասարակությունը: Այս պատերազմը հայ ժողովուրդն է վարել: Այնպես որ, նմանատիպ հարցերի վերաբերյալ պետք է լինեն շատ լայն հասարակական քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հանրաքվե: Հետո միայն ՀՀ նախագահը կարող է այդ քննարկումների արդյունքների վրա հենվելով՝ ինչ որ քայլ անել», – նշեց բանախոսը՝ ընդգծելով՝ հայ ժողովուրդը չի ուզենա ինչ-որ կարգավիճակի դիմաց հողեր հանձնել:

«Դա մեզ համար ձեռնտու չի լինի:  Դա խաբկանք  կլինի հայերի համար», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ