25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ի քարտուղարը անդրադարձել է S-400 հետ կապված ռուս-թուրքական բանակցություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորլտենբերգը խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:

Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրույցում Ստոլտենբերգը  մասնավորապես ասել է, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով:

«S-400-ները ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի մեջ ինտեգրելու վերաբերյալ  Թուրքիայից որևէ պահանջ չենք ստացել»,-ասել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: 

Չնայած դրան Ռուսաստանը չի տրամադրել ռուսական ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը թուրքական կողմին, որպեսզի վերջինս չկարողանա տեսնել , թե S-400-ները ինչպիսի մեխանիզմ ունեն:

Թուրքիան այժմ ցանկանում է նաև Ռուսաստանի հետ համատեղ  զբաղվել  S-400-ների արտադրությամբ: Այդ հարցի շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ