29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի. ի՞նչ կտա դա Հայաստանին

crop_173644607_4NdguwW

Ինչպես հայտնել ենք,   այսօր  ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը. նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է:
Հիշեցնենք՝ վերջինիս թեկնածությունը պաշտպանում էր նաև  հայկական պատվիրակությունը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ՝ ԵԽԽՎ  արդեն նախկին նախագահը՝ «խավիարային դիվանագիտության» վարպետ Պոդրո Ագրամունտը    հայտարարել էր    «ԵԽԽՎ -ն   այլևս չնախագահելու»՝ իր որոշման մասին:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես  մեծ հույսեր չէի կապի՝ տիկին Կիրյակիդիսի նախագահության հետ կապված: Նա ժամանակավոր է նախագահելու ԵԽԽվ-ն:  ԵԽԽՎ հիմնական նախագահ ընտրելու են հունվար ամսին:

Մեզ համար, բնականաբար, բարենպաստ եղավ, որ մեր սատարած թեկնածուն ընտրվեց,  բայց պետք չէ հուսալ, մտածել՝ ինչ-որ դատակազմիկ փոփոխություններ են լինելու այս մի քանի ամսում:  Կարծում եմ՝ Ագրամունտը ԵԽԽՎ-ի յոթ քաղաքական ուժերի հետ համաձայնության էր եկել, որ եթե ինքը ինքնակամ հրաժարական տա, ուրեմն շատ հարցերում ԵԽԽՎ-ն աչք կթփակի՝ սկսած նրա ադրբեջանական լվացքատնից, վերջացրած՝  Սիրիա այցելելու, Ասադի  հետ հանդիպելու  դեպքից: 
Այնպես որ, չեմ կարծում ՝  հիմա պետք է  մեծ հույսեր ունենանք»: Այսուհանդերձ, քաղաքագետը հույս հայտնեց, որ  Ագրամունտի  անձի հետ կապված սկանդալները կսթափեցնեն  ԵԽԽՎ պատգամավորներին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ