19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շիրակի մարզում գյուղացիները ջրի համար իրար ծեծում էին»

«Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտ, գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Բերբերյանի խոսքով՝   եղանակային այս պայմաններում մասսայական հունձք պետք է կատարեին, որպեսզի խոտ լիներ, և անասնապահությունն այս վիճակին չհասներ. «Անասնակեր պիտի բերեին, որ գլխաքանակի անկում չունենայինք։ Նախարարը հանձնարարել էր կարտոֆիլի սերմացու բերել, գնացին գարի բերեցին, Էդ սերմացուի հանդեպ հատուկ համակրանք ունենք, գարին կուտակվել է՝ չգիտեն ինչ անեն»։

Անդրադառնալով ոռոգման համակարգին  Բերբերյանը նկատեց, որ  ջրի ոռոգման նորմատիվները գյուղացուն պարզ չեն. «Գյուղացուն ջուրը կրկնակի նորմատիվով են վաճառում։ Ջրառը հայտարարեց, որ մի գրամ ջրի կարիք չի լինի հավելյալ, Շիրակի մարզում գյուղացիները ջրի համար իրար ծեծում էին։ Չեք կարողանում անեք, դիմեք մեզ, գրենք նորմատիվները տանք։ Մասնագետներ չկան։ Երկիրը ունի՞ տնտեսություն, որ հարկայինը նորմատիվներ իմանա, որ հասկանա ինչ գումար է հավաքում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ