17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Որքանո՞վ է ճիշտ բիզնեսը կապել ծառայության հետ. ամբողջ զորքը կանցնի դրան»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում «ԶԻնապարտության և զինվորական ծառայության» վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ հետաքրքրվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե որքանով է ճիշտ բիզնեսը կապել ծառայության հետ: «Աշխատուժի պակաս կլինի, ամբողջ զորքը պիտի զբաղվի սպայական կազմի բիզնեսով:  Չեմ կարծում, որ ճիշտ է սա»,-ասաց նա: Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց պահեստազորի վրա: «Մեծ ուշադրություն պետք է դարձվի պահեստազորի վրա, զինվորը կամ պահեստազորը պետք է առաջին հրահանգի դեպքում իմանա, թե որ զորամաս պետք է գնա, որ նույնը չլինի, ինչ ապրիլին, այսինքն՝ անկավեն վարժություններ պահեստազորի հետ, որ կցվեն տարբեր զորամասերի, որ կներեք, «վ սլուչիի տրիվոգի» իմանան՝ ուր գնան»: Պատգամավորը նաև հարցրեց պետական պարգևատրումներից, որոնք ճիշտ ձևով չեն կատարվում, նաև բարձրացրեց բանակում մասնագետների պակաս լինելու խնդիրը:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ արդեն  ձևավորել են միջգարետեսչական հանձնաժողով, որն էլ զբաղվում է այս պագևատրումներով: «Ընդ որում, բավականին խստացրել ենք մոտեցումները, առաջ ավանդույթ էր դարձել, որ 3 տարին մեկ գերատեսչությունը պարտավոր էր պարգևատրել, մենք պարգևը կապում ենք կոնկրետ ժամանակահատվածում կատարված գործունեության հետ: Եվ ժամանակի բերումով պարգևներ այլևս չեն լինելու: Սեպտեմբերին նախագահին ներչկայացված պարգևների ցուցակը փոքր էր բոլոր տարիներից, և այնտեղ ընդգրկված էին կոնկրետ իրադարձության, ծառայության մեջ կոնկրետ որակների համար պարգևատրվողները»:

Ինչ վերաբերում է բիզնեսի հետ կապին, ապա նախարարն ասաց, որ պատգամավորը հավանաբար մինչև վերջ չի նայել օրենքը: «Խոսքը չի վերաբերում սպայական անձնակազմի գյուղատնտեսությամբ զբաղվելու խթանին, խոսքը վերաբերում է ժամկետային ծառայություն անցնող այն անձանց, ովքեր նախընտրում են առաջնագծում ծառայությունը և արդյունքում ստանոմ են պարգևավճար ծառայության ավարտին ու այդ վճարն օգտագործելու տարբեր ուղղություններով, իրենք զորացրվելուց հետո կարող են նախընտրել, ու եթե գյուղական բնակիչներ են, նախընտրել օգտագործել հենց գյուղերում»:

Պահեստազորը նախարարը շատ կարևոր հարց համարեց, ապա հավելեց. «Այստեղ հիմնական փոփոխությունը, որ արվելու է, այն է, որ ներմուծվում է նպատակային պահեստազորային ծառայության այն տեսակետը, երբ նա արմագրվում է կոնկրետ հաստիքի և խաղաղ ժամանակ պատրաստվում է պատերազմական վիճակում այդ հաստիքը լրացնելուն: Դա նախատեսում է պարբերաբար վարժանքներ, բանակը դա անելու է թիրախային՝ ելնելով իր կարիքներից, այն մասնագիտությունների, որոնց կարիքը մենք հատկապես զգում ենք: Գիտեք, որ  մեր սպառազինության տեսակներն էլ են փոխվում գնալով, շատ ավելի մանագիտական հմտություններ պահանջող սպառազինություններ են դրվում մարտական հերթապահության: դա շատ ադեկվատ պատասխան է այդ խնդրին»:

Արտերկրից մասնագետների ներգրավման մասով Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս պահին սուր նման խնդիր չունենք, միգուցե որոշ զինտեսակների ծառայության դնելիս կարող է առաջանալ կարճաժամկետ նման խնդիր, այդ ժամանակ մասնագետները հրավիրվում են, կատարվում իրենց աշխատանք ու հեռանում:

Սասուն Միքայելյանի դիտարկում արեց թե մեր մասնագետները քիչ են վճարվում զինված ուժերում, դրա համար էլ բանակում քիչ են մնում, ապա հարցրեց, թե արդյոք առաջնագծում 5 տարի ծառոյողը առավելություններ չի ունենալու արդյոք: Վիգեն Սարգսյանն էլ արձագանքեց. «Հենց դա ենք անում: Սկսած մարտական հերթապահության  մեջ ներգրավելու արտոնությունից մինչև ուսման արտոնյալ պայմանների ամրագրումը՝ այդ բոլոր խնդիրներն ուղղված են առաջնագծի կարևորության ընդգծմանը, դա առաջնայինն է այս ծրագրում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ