24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ փոփոխություններ զինվորական ծառայության օրենքում

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց օրենքով նախատեսված մի շարք կարևորագույն փոփոխությունները: Նա նախ նշեց, որ ներկայումս միայն Կառավարության որոշումներն է  հստակեցվում ծառայության անցնելու ժամկետային կարգը և սպայական կազմի պարտադիր ծառայության հետ կապված հարաբերությունները, հիմա առաջարկվում է օրենքով տալ այս կարգավորումները«

Ապա անցնելով «Ես եմ» ծրագրին՝ նա ասաց. «Գործող օրենսդրությամն նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են, հիմա քաղաքացին չի կարող քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակավայրից 150 կմ շառավիղով մոտ, ժամանակին սա 50 կմ էր: Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե որ զորամասում է ինքը ծառայելու իր վիճակահանությամբ:

Բայց մենք նաև կարգավորում ենք արտոնությունների խնդիրը: Այսօր արտոնությունը միակ, որ տալիս ենք, ընտանիքի վիճակից ելնելով և այլն, կապված է ընտանիքին մոտ ծառայելու հետ, արդյունքում Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը մոտ է գտնվում, և մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ որևէ խնդիր չլուծելով: Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն՝ մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով»:

Նա ընդգծեց, որ սա վերաբերում է «Ես եմ» ծրագիրն ընտրող քաղաքացուն:

ՊՆ-ն նաև ասաց, որ ընդլայնվել է զինված ուժերում եղբայրական կարգի ծառայությունը: «Մինչև հիմա նրանցից մեկը կարող էր վիճակահանությամբ մասնակցել, մյուսը տեղափոխվել այդ նույն զորամաս, դա չէր տարածվում տարբեր զորակոչների ընթացքում զորակոչվող եղբայրների վրա, այս օրենքով եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս ծառայելու»,-հայտնեց նախարարն ու հավելեց, որ սա նաև հնարավորություն կտա ծնողներին ավելի հեշտ լուծել այցերի խնդիրները: Ի դեպ, նա հիշեցրեց, որ իրենք այցեր են կազմակերպում զորամասեր ծնողների համար, այս պահին Երևանից, բայց առաջիկայում՝ հավանաբար նոյեմբերին, նաև  Վանաձորից, Գյումրիից ծնողական այցեր են ընդլայնելու:

Օրենքով ևս մեկ կարևորագույն փոփոխություն է սահմանվում: «Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են, պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր սա:

Հաջորդը բուժզննումն է, կարևորագույն խնդիր: Այսօր օրենքը շատ մանրամասն նկարագարում է այն հիերարխիան,  թե ինչպես է ձևավորվում հանձնաժողովը, ինչպես է կատարում իր աշխատանքները և այլն, և մենք ունենք այն մտահոգիչ վիճակը, որ ունենք. նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ:

Զինկոմիսարիատում ձևավորվում է  բուժհանձնաժողով, որը տալիս  է եզրակություն վիզուալ կոնտակտի և զրույցի հիման վրա, որովհետև չունի որևէ ախտորոոշիչ սարքավորումներ և ուղեգրում է մարդկանց զննում անցելու ու դրանք հանձնաժողով ներկայացնելու: Արդյունքում բուժհասատատությունը կարևոր որոշման համար մեծ պատասխանատվություն չի կրում, ինքն ընդամենը ասում է, որ օրինակ այս ինչ օրգանի վրա էխոյով նկատել է քար, հանձնաժողովն էլ ստուգելու ձև չունի, ասում է՝ դե գրել էին քար, ես էլ գրեցի ոչ պիտանի, ու արդյունքում դժվար է հասկանալ, թե որ օղակում է դա կեղծված:

Մենք հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը կսահմանի կառավարությունը, այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է 2 անգամ նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնել: Հետևաբար, անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձև, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու, ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»,-ներկայացրեց Պաշտպանության նախարարը:

Վերջինս միաժամանակ հայտնեց, որ հանրապետական հանձնաժողովը պիտի շարունակի գործել, բայց ձգտում են ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված ախտորոշման համար, ոչ թե ասի, թե օրինակ՝ «էրեբունիի» կամ  «Արմենիա» ԲԿ-ի տված թուղթն ավելի արժանահավատ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ