18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ է ԱԺ նախագահն սկսելու պատժել «չարաճճի» պատգամավորներին

«Ազգային ժողովը մի հարթակ է, որտեղ քննարկվում են տարբեր կարևոր հարցեր, դրանք կարող են լինել և խաղաղ պայմաններում, և մի փոքր կարող են վրդովվել, բայց ես դեմ եմ, որ լինի որևէ բռնություն»,-այսօր մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով վերջերս պատգամավորներ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպից: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ խմբակցություններից մեկը՝ «Ելքը» դիմել է, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որն էլ կքննարկի այդ հարցը: «Թույլ տվեք, որ հարցը գնա իրավական ճանապարհով, թող ստեղծվի և տրվի համապատասխան գնահատական»,-հավելեց նա:

Henaran.am-ի հարցին,  թե ինքը կողմ է, որ հանձնաժողովում քննարկվի այդ հարցը, նա արձագանքեց. «Դա իրավունքն է այն մարդկանց, ովքեր գտնում են, որ պատգամավորները պետք է դիմեն՝ քննարկելու այս հարցը»:

Հարցին, թե ինքը մի անգամ հայտարարել էր, որ կարող է չարաճճիների հարցերն այսպես ասած լուծել, քանի որ մանկաբուժ է, երբ է իր լիազորություններն օգտագործելու, նա պատասխանեց. «Դա չի կարող լինել մեկ մարդու հմտություն, բոլորս պետք է կարողանանք աշխատել»: 

Մեր մյուս հարցին, թե զրուցել է արդյոք իր խմբակցության ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել, ով է մեղավորը եղել, Արա Բաբլոյանն ասաց. «Ես երկու կողմերի հետ էլ խոսել եմ, բայց իրականությունը պետք է գնահատի էթիկայի հանձնաժողովը»:

Հիշեցնենք, որ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանը նիստերի դահլիճին հարակից միջանցքում հարձակվել է իր վրա բռունցքներով դահլիճում տեղի ունեցած բանավեճից հետո:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ