19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սոցիալական աշխատողի ինստիտուտը պիտի զարգանա ու կայանա

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ այսօր հրավիրվել էր հանրային քննարկում: Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է: «Կարևոր նշանակություն ունի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված, այդ վերջին բարեփոխումներն ունեն նպատակ ստեղծել իրավիճակ, նախադրյալներ, որպեսզի մեր եղած ծառայություններից անցում կատարենք գնահատված կարիքի հիման վրա ծառայություն կատարելուն »:

Իսկ լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ պետության ու մասնավոր հատվածի շրջանակներում սոցիալական աշխատողների ասոցիացիան նախաձեռնություն է ցուցաբերել կարգավորելու այդ դաշտը: «Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները լայն թափով ընթանում են Հայաստանում, մենք փորձում ենք հստակ տարանջատել սոցիալական աշխատանքը սոցիալական վարչարարական աշխատանքից: Մենք ունենք ահրաժեշտություն՝ գնահատելու ընտանքիների սոցիալական կարիքը ու մատուցել սոցիալական ծառայություն, սոցիալական աշխատողի դերն իսկապես կարևորվելու է, նա իրականացնելու է սոցիալական ներկայացուցչություն քաղաքացու իրավունքների հետ կապված, քաղաքացիները դրանց հաճախ տեղյակ չեն լինում կամ տեղյակ չեն լինում այն ծրագրերից, որոնց կարող են իրենք մասնակցել »,-բացատրեց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ սոցիալական աշխատողը պետք է կարողանա ճիշտ ախտորոշելով ճիշտ ծրագրի մեջ ընդգրկել ընտաիքներին, իսկ օրենքը պետք է հիմքեր ստեղծի, որ սոցիալական աշխատողի ինստիտուտը կայանա:

Որպես օրինակ նա բերեց այն, որ հաճախ սոցիալակա աշխատողներն իրենց հեռախոսներն են օգատգործում որպես կապի միջոց, սակայն գործատուն, այսինքն՝ պետությունը պիտի սա փոխհատուցի, նաև կարգավորվելու է վարձավճարի հարցը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ