19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Բարաք Օբաման մինչ օրս ցանկություն չի հայտնել Գյումրի այցելելու, ինքն է տուժել. Շիրակի մարզի ՀՀԿ կառույց. Առավոտ

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկա­վար Սահակ Մինասյանի կարծիքով’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք դրական հետեւանքներ է ունենա­լու Հայաստանի, հատկաոդես Գյումրու զարգացման համար: Այս մասին գրում է ՛՛Առավոտն՛՛ ու հավելում, որ ըստ Մինասյանի’ գյումրեցի իշխանավորներն ամեն ինչ անելու են հայ֊-ռուսական տնտեսական Ֆորումի ռուս մասնակիցներին գործընկերներ դարձնելու ուղղությամբ:

Իսկ որ­քանո՞վ է ՀՀԿ ղեկավարը տրամաբանու­թյանը մոտ համարում Վ. Պուտինի այցի նախաշեմին հնչող այն խոսակցու­թյունները, թե ՌԴ նախագահը պատ֊րաստվում է քննարկել Գյումրին փակ քաղաք դարձնելու թեման: ՛՛Խոսակցու­թյունները փակ քաղաքի մասով աբ­սուրդ եմ համարում, որովհետեւ երբ փակ, խորհրդային գերտերության շր­ջանում Գյումրին, սահմանակից լինեով Թուրքիային, փակ քաղաք չի եղեւ, հի­մա առավել եւս մեր քաղաքը օր օրի ավելի բաց է դաոնում համայն աշխար­հի համար: ես, անկեղծ ասած, նման խոսակցության հիմքը չեմ տեսնում, եթե մենք րոպեներ առաջ խոսում էինք ‘ ինչ­պես ներկայացնել մեր հնարավորու­թյունները ներդրման առումով, որ առա­վել ունենանք, եւ ոչ միայն ռուսներին, այլեւ ամբողջ աշխարհին, հիմա մտա­ծում ենք քաղաքը փակելու մասի՜ն, որի ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմաստրատեգիական անհրաժեշտու­թյունը չկա: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ զորքերի տեղակայման առավել ակտի­վացմանը, զինվորականների թվի աճին եւ այլն, ես, որպես գյումրեցի, գոնե վս­տահ կարող եմ ասել, որպես ականատես, որ մեր քաղաքում միշտ եղել են ռուս զինվորականներ, եւ երբեք Գյումրի-ում չի տարանջատվել կամ քննարկման թեմա դարձել, թե Գյումրիում ռուսներ կամ հրեաներ շատ կան: Այսինքն’ Գյում­րին ՀՀ այն քաղաքներից է, որը դեռեւս խորհրդային տարիներին ունիտար չի եղել՛՛,- ասում է թերթի զրուցակիցը:

Սահակ Մինասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե մյուս գերտերությունների ղեկավարները, օրինակ’ Բարաք Օբաման, մինչ օրս ցանկություն չեն հայտնել Գյումրի այցելելու, ապա իրենք են տուժել, քանի որ Գյումրին աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից է’ սկ­սած իր ճարտարապետությունից, Չեր­քեզ կոչվող ջրահեռացման համակար­գից, վերջացրած իր նիստուկացով ու աղուհացով: Ըստ նրա՝ Գյում­րին այն քաղաքն է, որը Նիկոլայ ցար, մարգարետ Թետչեր է հյուրընկալել ու նրանց ապշեցրել է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ