25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք դեռևս ընտանիքակենտրոն ենք ու դա լավ է

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծի հանրային քննարկամանը մի քանի դրվագով ծանոթացա ու ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչքան լուսավոր ու խոհեմ մարդ է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը։ Մարդն ի՞նչ է ասում․ ասում է բանակների մի բաժանվեք ու յուրայինների մեջ թշնամիներ մի տեսեք, մյուսն էլ ասում է եկեք միջավայր ստեղծենք, որ ընտանեկան բռնություններին վերաբերող ոչ մի օրենք, ինչպիսին էլ լինի դրա կարգավորումը, առիթ չունենա գործելու ու այստեղ շատ լավ օրինակ բերեց, ասում է Սովետական տարներին միայն Հայաստանն էր, որ սթափարան չուներ, քանի որ դրա կարիքը չկար, բայց օրենք կար։

Ինչ վերաբերում է օրենքին, անկեղծ ասեմ ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ մեկ բան, եթե պետությունը պարտավորությւոն է ստանձնել, ապա այն պետք է ընդունի, իսկ մնացածը մեզանից է կախված, մեր ուշադրությունից ոչ միայն մեր ընկերական ու ընտանեկան միջավայրին, այլ մեր շրջապատին առհասարակ։ Եթե մենք մեր նկատմամբ ավելի հարգալից լինենք, ինչ օրենք էլ ընդունվի, ինչ կարգավորումներ էլ ունենա, միևնույնն է, մենք մեր ավանդույթները կկարողանանք պահել։

Ի դեպ՝ մեր հասարակությունը կնամեծար է, երեխայապաշտ ու մեզանից այս առումով սովորելու բաներ ունեն շատերը։ Բացառություններ իհարկե կան, զարհուրելի դեպքեր լինում են, բայց միևնույնն է՝ մենք դեռևս ընտանիքակենտրոն ենք ու դա լավ է։

Զոհրապ Եգանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ