20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մինիմում կորուստներով. 168 Ժամ

Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեդծելու մասին համաձայնագիրը։ Համաձայնագրին դեմ արտահայտվեցին մի շարք ընդդիմադիր պատգամավորներ և գործիչներ նշելով, որ այս համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունն այլևս վերահսկողություն է ունենալու ՀՀ-ի զինված ուժերի գործողությունների վրա։

Թերթի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքը ՌԴ-ի վերահսկողության հետ կապված վտանգներ չի տեսնում։ Նրա խոսքով՝ հայոց պատմության ամբողջ ընթացքում հայկական պետականությունը միշտ գտնվել է բոլոր դեպքերի կիզակետում թե աշխարհագրական առումով, թե մնացած բոլոր առումներով.

«Միշտ Հայաստանի աոջև կանգնած է եղել ընտրության հարցը Արևմուտք, Արևելք, Հյուսիս թե Հարավ, ու երբ Հայաստանը շատ հստակ ընտրություն է կատարել, ինքը կանգնել է շատ լուրջ խնդիրների, ընդհուպ մինչև տրոհման առաջ։ 21-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Հայաստանը, քաղաքական, ռազմական, մշակութային, կրոնական հակադրությունների կիզակետում գտնվելով, որոշել է ոչ թե հակադրվել, այլ համակշռել այդ բախումները Արևմուտք, Արևելք, Հյուսիս, Հա­րավ հարաբերություններում։ Կարծում եմ սա լավագույն քաղաքական, ռազմագիտական դրսևորումն է, որպեսզի մենք իրավիճակից դուրս գանք մինիմում կորուստներով»։

Այս տեսանկյունից Գ. Իսագուլյանը ճիշտ է համարում այն գործոդությունները, որոնք կատարվել են՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ որոշակի շեշտադրումներով առավելություն տալով. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում մենք կարողանում ենք մեզանից զերծ պահել որոշակի բացասական երևույթներ։ Այդ առումով այն, ինչ արվեց, շատ ճիշտ էր։ Հասկանում եմ մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը, նրանց մտահոգությունները, ինչ-որ տեղ նաև կիսում եմ, բայց, ցավոք սրտի, նրանք հաշվարկ չեն անում, որ այս փուլում մենք շահելու ոչինչ չունենք, ամենակարևորն այն է, որ մենք ոչինչ չկորցնենք, որովհետև մնացած պարագաներում մենք մտածել ենք, թե ինչ կարող ենք շահել, որի արդյունքում միշտ կորցրել ենք»։

 Նկատառմանը, թե հիմնականում ընդդիմախոսները նշում են, որ ՌԴ-ն արդեն հնարավորություն է ունենալու որոշակի վերահսկողություն ունենալ ՀՀ-ում զինված ուժերի գործողությունների նկատմամբ, Գ. Իսագուլյանն ասաց, որ ինքը դրա հետ կապված բացարձակ վտանգներ չի տեսնում։

«Այն, ինչ լինելու է ՀՀ-ի տարածքում, հավատացեք, որ դրա նկատմամբ վերահսկողության հիմնական կրողը ՀՀ-ն է և նրա պետական կառույցները։ Այն մտավախությունները, որ նրանք կարող են վերահսկողություն ունենալ, և այլն, դրանք ամենևին էական չեն։ Թող Հայաստանն ունենար մի քանի թվային մարտագլխիկ, որոնց կոդավորված ճամպրուկը լիներ ՀՀ նախագահի մոտ, թող ասեին վերահսկում են Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից, և այլն, դա էա­կան չէր, կարևորն այն կլիներ, որ այդ ատոմային մարտագլխիկները կլինեին ՀՀ-ում։

Հիմա եթե կան ռազմական տեխնիկայի տեսակներ, որոնք շատ հզոր են, և որոնց գործարկման հնարավորությունը ՀՀ-ի ձեռքում է, թե ով է դա վերահսկում, էական չէ։ Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, դեպքերի նման զարգացման դեպքում ինքն աչք անգամ չի թարթի «Իսկանդեր» տեսակի համակարգերն օգտագործելու համար։ Չեմ կարծում ՀՀ նախագահը չի գիտակցել ինչի մասին է խոսում, և այդ ամեն ինչի վերահսկողությունը կիրառման առումով բացառությամբ գտնվում է ՀՀ-ի լիազորությունների ներքո»,– նշեց Գ. Իսագուլյանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ