25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրիում եռյակ է ծնվել

Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ։ Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը նշեց, որ 22 տարի առաջ են գրանցվել  ծննդատանը եռյակի ծնունդ:  

Մանկաբարձները հավաստիացրեցին, որ եռյակների մոր հղիությունն արհեստական չի եղել։ «Եռյակները ծնվել են կեսարյան հատումով, բայց հղիությունը բնական ճանապարհով է, արհեստական բեղմնավորում չէ։ Բնական, բնության տված եռյակ է։ Վերջին տարիներին շատ են զույգեր, եռյակներ ունենում, բայց դա ոչ թե բնությունն է արել, այլ արհեստական միջամտությունն է բնության գործերին», -նշեց Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:

Եռյակի ծնողները ապրում են Ամասիայում:  Նրանք սպասել են երկվորյակների ծննդին, բայց  նրանց համար անսպասելի ծնվել են  եռյակ աղջիկները, այդ պատճառով էլ ծնողները դեռ անուն չեն ընտրել երեխաների համար:  Նշենք, որ եռյակ քույրերին տանը սպասում է նրանց 5 տարեկան եղբայրը:
Աղջիկների առողջական վիճակը նորմալ է, թեեև ծնվել է նախատեսված ժամկետից շուտ: Միայն քաշով փոքր աղջկա վիճակն է մի փոքր ծանր, բայց համապատասխան  պայմանները ապահովված են, որ երեխան  շարունակի ավելացնել քաշ: Նշենք,որ աղջիկներից առաջինը ծնվել է 1 կիլոգրամ 600 գրամ, երկրորդը՝ 1 կիլոգրամ, 700 գրամ, երրորդը՝ 1 կիլոգրամ, 500 գրամ քաշով։ Առաջինը համեմատաբար մյուսներից ավելի ծանր է եղել։ 

141 552 1111

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ