20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այստեղ անելիք ունի նաեւ եկեղեցին, սակայն մեզ թույլ չեն տալիս. Մ. Աջապահյան (տեսանյութ)

 Շիրակի թեմ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարծում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից: Այս մասին նա խոսեց այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ քննարկման ժամանակ: Ըստ սրբազանի՝ այստեղ անելիք ունի առաջին հերթին Կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետեւ արդեն միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները:

«Մանկապարտեզից պետք է կանխել նման դեպքերը ոչ թե ծեծելով, ջարդելով, այլ դաստիարակելով, իսկ դաստիարակում են սիրով, քրիստոնեաբար: Սերն է, որ ուղղում է, դաստիարակում է, ընտանիքն այն է, երբ տղամարդն ու կինը միանում են սիրո մեջ: Երբ ընտանիքը հիմնվում է սիրո վրա, չի կարող լինել բռնություն, մանկապարտեզից պետք է դաստիարակենք, որ ընտանիքը պետք է հիմնվի ոչ թե սեռական ցանկության վրա, այլ սիրո վրա: Այստեղ անելիք ունի նաեւ եկեղեցին, սակայն մեզ թույլ չեն տալիս: Արդարադատության նախարարության մեղքն ընդհանրապես չկա, իրենք համարել են, որ քաղաքակիրթ երկիր լինելու համար անհրաժեշտ է, որ ունենանք Ընտանեկան բռնության կանկարգելման մասին օրենք: Սակայն մատուցմանը ես կողմ չեմ, կանխարգելում ես չեմ տեսնում, ես հետմիջոցառումներ եմ տեսնում միայն՝ ինչպես պաշտպանել բռնության ենթարկվածին եւ ինչպես պատժել բռնություն կիրառողին»,- ասաց Սրբազանը:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ընդգծեց՝ դավադրություն այս նախագծում չկա եւ հորդորեց երեւակայական հրեշների դեմ չպայքարել: Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձավ նաեւ այսօր հանրային քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպերին եւ վիճաբանություններին՝ նշելով, որ արդյունավետ քննարկման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ լսելու կարողություն ունենալ:

https://www.youtube.com/watch?v=l2VGmVJtYHI&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ