19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջադեպ «Ընտանեկան բռնության» օրենքի քննարկմանը. գոռգոռոցներ ու մեղադրանքներ (ֆոտո, տեսանյութ)

Արդարադատության նախարարությունն այսօր կազմակերպել էր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում, որպեսզի քննարկվի Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը: Այն բանից հետո, երբ ելույթներ ունեցան Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը, ներկաներից Խաչիկ Ստամբուլցյանը և օրենքի այս ընդդիմադիրներ սկսեցին ձայնի իրավունք պահանջել: Երբ մոդերատորն ասաց, որ առաջին հատվածը ելույթներ չէին, այլ օրենքի վերաբերյալ պարզաբանումներ էին, և մի որոշ ժամանակ անց միայն հնարավորություն կունենան հարցուպատասխանի միջոցով ներկայացնել իրեն տեսակետները, կամ պարզաբանումներ ստանալ, ներկաներից շատերը դա չհանդուրժեցին, սկսեցին գոռգոռալ ու հեռանալ դահլիճից:

https://www.youtube.com/watch?v=ZJOOP0AYRHs&feature=youtu.be

Արդյունքում միջադեպ գրանվեց, բողոքոները «հարձակվեցին» նախարարի վրա իրենց բողոքներով:

Հասարակական գործիչ Տատյանա Մինասյանն էլ դժգոհեց, թե այստեղ իրենց կանչել են, որպեսզի իրենց լոլո-ները լսել տան, սակայն իրենք չեն պատրաստվում այս կլոունադան շարունակել:

Մեկ այլ տղամարդ էլ ասում էր, որ սա օրենք չէ, այլ ընդամենը խեղկատակություն, իսկ օրենքի աջակիցներից էլ պատասխանեցին. «Դուք օրենսդի՞ր եք, օրենք ե՞ք կարում գրել»:

Մոտ 15 րոպե միմյանց վրա գոռալուց հետո մոդերատորին հաջողվեց ներկաներին կարգի հրավիրել ու շարունակել քննարկումը: 22359490_1437001949681617_1635460297_n 22407735_1437003039681508_728902934_n 22361194_1437002336348245_1927093340_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ