19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղատնտեսությամբ 2 խավ է զբաղվում՝ օլիգարխիան և գյուղացիները

«Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանն ասում է՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի արտագաղթը գյուղերից կասեցնի: «Ես չգիտեմ ԱԺ-ում պատգամավորները ինչով են զբաղված, պետք է սա լինի նրանց առաջնային քննարկման հարցը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Գյուղաղիները հենց այնպես չեն գնա, ապրելու նորմալ պայմաններ չկան, պայմաններ ստեղծել նշանակում է այգեգործություն, տավարաբուծություն զարգացնել»,-ասաց նա և նշեց, թե գյուղատնտեսությամբ զբաղվում է երկու խավ:

«Մեկը օլիգարխիան է, մյուսը գյուղացիությունը, և եթե գյուղացիությանը նայենք, հիմնական մասը խրված է հարկերի, վարկերի տոկոսների մեջ, չգիտեն՝ ինչ անեն էս մի վարկով մյուսն են փակում, վերցնում, մյուսը փակում: Իսկ օլիգարխիան օգտվել է պաշտոնական դիրքից ունի օրինակելի ֆերմնեեր, ջեմոցներ: Հիմա մեկը մյուսի հետ կապ չունի, եթե օլիգարխը փող ունի, չի նշանակում գյուղացին էլ ունի»,-ասաց նա: 

Ըստ Սարգիս Սեդրակյանի՝ պետությունը հիմա նախաձեռնել է լիզինգով գյուղտեխնիկա տրամադրելու քաղաքականություն և նաև մյուս ծրագրով գյուղտեխնիկայի պարկ հիմնադրի՝ մասնավորի և պետություն համատեղությամբ: «Բայց մինչև այսօր, պարզվում է, ծախվել է ընդամենը 45 տրակտոր, ինչը քիչ է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ