26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

«Պիտի ոչ միայն իմանանք՝ ծառայել են, թե ոչ, այլև՝ որտեղ են ծառայել պաշտոնյաները»

19

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը դրական է գնահատում Պաշտպանության նախարարության առաջարկը, որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրերում ընդգրկված լինի նաև նրանց ծառայության վերաբերյալ մանրամասները:

«Ես ճիշտ եմ համարում այդպիսի որոշումները, ես կցանկանայի, որ այդպիսի որոշման իրականացումը շատ թափանցիկ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ ոչ միայն պիտի իմանանաք ծառայել են, թե ոչ, այլև պիտի պարզ գրված լինի, թե կոնկրետ որտեղ են ծառայություն անցել:  «Որովհետև ես համալասարանում եմ աշխատում ու գիտեմ՝ իմ ուսանողներից ովքեր որտեղ են գնում ծառայելու: Ես ճիշտ տեղին եմ գտնում, որ սա ընդգրկվում է հայտարարագրի մեջ: Ճիշտ եմ համարում նաև այն քայլերը, որոնք արվում են բանակում՝ բարելավումներին ուղղված»:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ բանակին պակասում է քաղաքացիական հասարակությունից ընդգրկված ու ներկայացված մոնիթորինգային խումբ, որը օրենքով կունենա նույն լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, որն այսօր աշխատում է ՔԿՀ-ներում և այլն: «Դա մեծապես կբարձրացնի թե ազգ-բանակ կապը, թե բանակում աշխատող պաշտոնատար անձանց պատասխանատվությունը»: 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ