28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափի յուրացում

32653-472x265

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտեցին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ»

ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ։ 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է։

Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր և բաշխման գրաֆիկներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 179-րդ՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով, և 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, հոդվածների հատկանիշներով։
Քննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ