25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհված ազատամարտիկի 28 ամյա որդին դեղի կարիք ունի. նախարարից պահանջում են

«Զոհված ազատամարտիկի այրի եմ ու տղաս հոգեկան խնդիրներ ունի: Նա ընդամենը 28 տարեկան է ու ես երազում էի նրան ամուսնացնելու մասին: «Զիպրեքսա» ծրագրի դադարեցումը շատ ծանր ազդեց տղայիս վրա: 19 հազար դրամ նպաստ է ստանում զոհվածի հիվանդ տղան ու մենք ի վիճակի չենք հա՛մ սնունդ գնել, հա՛մ դեղով ապահովել տղայիս»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի այրին, որը որդու հոգեկան առողջությունը չվտանգելու համար չցանկացավ ներկայանալ:

«Գուցե տղաս տեսնի ու ազդի վրան»,-ասաց:

Նշենք, որ «Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:

«Մեր քիթը արդեն քսել են գետնին, բայց ինչո՞ւ և ինչի՞ համար: Գլուխս բարձր պետք է լինի, իմ տղայիս հայրն է արյուն տվել այս երկրի համար: 19 հազար դրամով 300 դոլարի դեղ չեմ կարող գնել: Չեմ հասկանում` սպիտակ սպանդ են անում»,-հուզվեց կինը:

Նշենք, որ «Զիպրեքսա» ծրագրի շահառուներըառողջապահության նախարարին խնդրում են վերականգնել ծրագիրը: Դիմել են նաև ՀՀ նախագահին և վարչապետին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ