14 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Թերևս ամեն ինչ բաց տեքտով ասվել է. Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը

494752

Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի խոսքով՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

Սրա առնչությամբ վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Թերևս ամեն ինչ բաց տեքտով ասվել է. Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն ու Վրաստանն էլ փաթեթի մեջ: Ուստի կարծում եմ լուրջ գիտական վերլուծություն պետք չէ հասկանալու համար, որ Կրեմլի քաղաքականության թիրախում բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունն է: Իսկ քանի որ ինքնիշխանության սկիզբը օրինական ընտրված ու ժողովրդին հաշվետու իշխանություններն են, Կրեմլը ամեն ինչ անելու է թույլ չտալու համար ընտրությամբ ձևավորված վարչակարգ, ինչպես նաև ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում ինքնիշխան իրավունքներին փայ մտնելու ճանապարհով: Միացյալ ՀՕՊ, սահմանային վերահսկողություն կամ զորախումբ այդ շարքից են: Այնպես որ այս ամենում Հայաստանի անվտանգության շահեր մի փնտրեք: Այդ շահը միայն ենթադրում է ինքնիշխանության մակարդակի ամրապնդում, այլ ոչ թե կիսում կամ սահմանափակում: Վարագույր»:

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ