19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մարտահրավերների, ոչ էլ դալաններում ծեծելու հարց չկա. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը գտնում է, որ 6-րդ գումարման խորհրդարանը, չնայած երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի, որակյալ է: «Ապագայում էլ որակը շատ ավելի բարձրանալու է: Քննարկումների որակն էլ շատ բարձրանալու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում նրանց միջև բանավեճ էր տեղի ունեցել: «Միջանձնային հարաբերությունները, ցավալի է, բայց երբեմն-երբեմն կարող են լինել, մեր բոլորս պարտքն է բացառել, որ այդ հարաբերությունները, հատկապես պառլամենտում, որտեղ մեզ ամբողջ հանրությունն է հետևում, նման խնդիրներ առաջ չգան»:

Դիտարկմանը, թե «Ելքն» ասում է՝ ընդունում ենք մարտրահրավերը, հնարավոր է, որ սա «դալաններում միմյանց ծեծելու» վերածվի, ինչպես երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն էր մի անգամ ասել ՀՀԿ-ականներին, իսկ հետո էլ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ընդդիմությանը, Միհրան Հակոբյանն արձագանքեց, որ այստեղ ոչ մարտահրավերների, ոչ էլ դալաններում ծեծելու հարց չկա:

 

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ