19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ի 36-ամյա քաղաքացուն բռնաբարել են Նոյեմբերյանում BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում

Մոսկվայի 36-ամյա բնակիչ Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Արթուրի անձը պարզելու և նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ