25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էջմիածնում պահպանվում է խորհուրդը

Էջմիածինը տոնում է հիմնադրման 2702-ամյակը։ Էջմիածնի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, քանի որ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտով, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը՝ կաթողիկոս Սահակ Պարթեւի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ։
Այն ժամանակ երեք օր տոնախմբություն է եղել։ Եվ ահա, այսօր էլ Էջմիածինը, պահպանելով այդ խորհուրդը՝ երեք օր միջոցառումներ է անցկացնում։ Այսօր ծաղկադրում եւ միջոցառում անցկացվեց Մեծ հայրենական պատերազմի հուշարձան Անմար կրակի մոտ, ծաղկադրում եւ միջոցառում Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում՝ Սպարապետի հուշարձանի մոտ եւ անցկացվեց համերգ քաղաքի արվարձաններից մեկում՝ Չարենց թաղամասում։

Տոնական միջոցառումները բազմաբնույթ են, բազմաբովանդակ եւ կշարունակվեն հոկտեմբերի 7-ին, 8-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ